Ադրբեջանցի դպրոցականներին պատերազմի են նախապատրաստում

Ադրբեջանցի դպրոցականներին պատերազմի են նախապատրաստում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում կստեղծվեն հատուկ ռազմականացված դասարաններ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի զորակոչի պետական ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու է կրթության նախարարության հետ համատեղ, Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում, որտեղ 500-ից ավելի աշակերտ կա, կստեղծվեն ռազմականացված դասարաններ: Այդ դասարանները կունենան հակագազեր, ուսումնական նռնակներ, ուսումնական զենք, հատուկ դասագրքեր, գրում է ԱՊԱ գործակալությունը: Աշխատանքներին կմասնակցի նաև պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---