Օբամայի կայքում հայ-թուրքական սահմանին անցակետ բացելուն ուղղված ստորագրահավաքն ավարտվեց

Օբամայի կայքում հայ-թուրքական սահմանին անցակետ բացելուն ուղղված ստորագրահավաքն ավարտվեց

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայքէջում հայ-թուրքական սահմանին սիրիահայերի համար առանց նախապայմանների անցակետի բացմանն ուղղված ստորագրահավաքն այսօր ավարտվել է: 30 օր առաջ մեկնարկած նախաձեռնությանը վերջնական տվյալներով միացել է 776 մարդ: Իսկ որպեսզի Բարաք Օբամայի վարչակազմը քննարկեր հարցը, 30 օրվա ընթացքում առաջարկը պիտի 25.000 ստորագրություն հավաքեր:

Ստորագրահավաքի կազմակերպիչներից Դանիել Իոնիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հիասթափված չէ, բայց ավելի մեծ արդյունքի էր սպասում: Նա առանձնացրեց 2 հիմնական պատճառ, որոնց արդյունքում էլ սպասելիքները չարդարացվեցին:

«Տեխնիկապես այդ կայքում ստորագրահավաքին մասնակցելն այնքան էլ հեշտ ու պարզ չէ: Մյուս կողմից էլ՝ Հայաստանում շատ մարդիկ դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը: Նրանք մտածում են, որ դրանով վտանգ է սպառնում Հայաստանի անվտանգությանը», - ասաց Դանիել Իոնիսյանը:

Նա նաև նշեց, որ շարունակելու է խնդիրը ներկայացնել հանրությանը, բայց նախագահական ընտրություններից հետո, որովհետև հիմա մարդկանց ուշադրության կենտրոնում միայն ընտրություններն են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---