Սերգեյ Միքայելյանը և Սյուզաննա Վարոսյանը Հայաստանի դահուկավազքի առաջնության հաղթողներն են

Սերգեյ Միքայելյանը և Սյուզաննա Վարոսյանը Հայաստանի դահուկավազքի առաջնության հաղթողներն են

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Առաջնությանը մասնակցում են 50 մարզիկներ, որոնցից երկուսը ժամանել են Ավստրալիայից և Չեխիայից:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանը, մրցումային առաջին օրը մեդալներ են խաղարկվել 1200 մ սպրինտ (դասական ոճ) ձևում: Կանանց պայքարում հաղթող է դարձել Սյուզաննա Վարոսյանը (Աշոցք), 2-րդ և 3-րդ տեղերն են զբացեղրել համապատասխանաբար Գրիմեռ Լեսինցկան (Ավստրալիա) և Աննա Մխիթարյանը (Գյումրի):

Տղամարդկանցից հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը, իսկ Թադևոս Պողոսյանն ու Արթուր Եղոյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը: Բոլոր դահուկորդներն էլ ներկայացնում են Աշոցքը:

Փետրվարի 5-ին կայանալու են 10 կմ (տղամարդիկ) և 5 կմ դասական (կանայք) ոճերի առաջնությունները, իսկ փետրվարի 6-ին` տղամարդկանց 15 կմ և կանանց 10 կմ ազատ ոճերի մրցումները:

Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---