4 փետրվարի 2013 - 17:27 AMT
Ներկայացվել են «Լույս» հիմնադրամի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի նիստ, որի ընթացքում արծարծվել են հիմնադրամի ընթացիկ և հետագա աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը խորհրդի անդամներին է ներկայացրել հիմնադրամի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև համայնքին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ: Ի գիտություն են ընդունվել նրա զեկուցումները տարեկան ակադեմիական և գործառնական բյուջեի, «Լույս»-ի ուսանողների կրթաթոշակի ֆինանսավորման նոր աղբյուրների հայթայթման և ներդրողների հետ համագործակցության վերաբերյալ: Նիստում հաստատվել է խորհրդի հանդիպումների համար առաջարկվող ժամանակացույցը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: