4 փետրվարի 2013 - 17:42 AMT
Նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունում հաղթել են Վասիլ և Գոհար Շահնազարյանները

Էջմիածնի համար մեկ մարզադպրոցի փակ դահլիճում ավարտվել է նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը: Տղամարդկանց պայքարում հաղթողներ են դարձել Վասիլ Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը և Վիգեն Սմբատյանը: Կանանցից պատվոհարթակին կանգնել են Գոհար Շահնազարյանը, Ռոզա Գրիգորյանը և Գոհար Հակոբյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը նշել է, որ առաջնությանը մասնակցել են 58 մարզիկներ:

Առաջնությունից հետո Հայաստանի ընտրանին 3 մարզիկներով հավաք է անցկացնելու Էջմիածնում: Գոհար Շահնազարյանը, Նունե Վասիլյանը և Արշակ Պետրոսյանը պատրաստվելու են փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը: