ԱԺ նախագահը ազնիվ չի համարում այն, որ բանկերին թույլատրվում է դատի տալ քաղաքացիներին

ԱԺ նախագահը ազնիվ չի համարում այն, որ բանկերին թույլատրվում է դատի տալ քաղաքացիներին

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ խորհրդարանն այսօր քննարկեց «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրել է, որ 2000 թ-ից իրականացվում է բռնադատվածներին և նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի: տրամադրման գործընթացը: Վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացել են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` վարկառուները դժվարանում են սահմանված ժամկետում մարել ստացած վարկը:Պատճառները հիմնականում կապված են վարկառուների սոցիալական վիճակի: հետ:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում, վարկերը կտրամադրեն առևտրային բանկերը` համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթևացնի քաղաքացու վարկային բեռը: Վարկը տրամադրվում է բնակարան ձեռք բերելու, նոր տուն կառուցելու կամ վթարային բնակարանը վերականգնելու համար՝ 25 տարի ժամկետով, տարին 1 տոկոսով, մինչև 5 մլն դրամի չափով:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի դրական տեսակետը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձանագրեց, որ, ըստ նախագծի, պետությունն իր քաղաքացիներին դատի չի ուզում տալ, բայց թույլատրում է դա անել առևտրային բանկերին: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ սա հարցի լուծում չէ, ավելին՝ ազնիվ չէ: Նա առաջարկեց հարցի լուծման արդյունավետ տարբերակ գտնել և այնպիսի լուծում տալ, որը կբխի ժողովրդի շահերից: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը և Խոսրով Հարությունյանը: Նրանք նույնպես անընդունելի համարեցին հարցի նման լուծումը և առաջարկեցին գտնել այնպիսի ձև, որը բռնադատվածներին զերծ կպահի առևտրային բանկերի հետ գործարքների քաղաքականությունից և միաժամանակ կլուծի խնդիրը:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի փետրվարի 5-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---