5 փետրվարի 2013 - 12:26 AMT
ԱՄՆ փոխնախագահ. Ռազմական գործողությունը Մալիում պետք է անցնի ՄԱԿ հսկողության տակ

Ռազմական գործողությունը Մալիում պետք է անցնի ՄԱԿ հսկողության տակ, գտնում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո, հայտնում է Բի-բի-սին:

Ըստ Բայդենի, Մալիի հյուսիսի ազատագրման գործողությունը պետք է գլխավորեն աֆրիկյան երկրները, որից հետո այն պետք է անցնի ՄԱԿ հսկողության տակ:

Կայուն կառավարության ստեղծումը Բամակոյում պետք է քաղաքական գործընթացի արդյունք հանդիսանա, ասել է Բայդենը: