5 փետրվարի 2013 - 12:05 AMT
Հնդկաստանի նախագահը հավանություն է տվել բռնաբարության համար մահապատիժ սահմանելուն

Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջին հավանություն է տվել բռնաբարության համար մահապատիժ սահմանելուն: Այդ մասին հրամանագիրը նախագահը ստորագրել է նախօրեին, հայտնել է «Թայմս օֆ Ինդիա» թերթը:

ՔՕ փոփոխությունները մահապատիժ են սահմանում, եթե բռնաբարությունը զոհի մահվան կան լուրջ առողջական խնդիրների պատճառ է դարձել: Իսկ նման հանցագործությունների համար սահմանված պատժաչափն ավելացվել է 10-ից մինչև 20 տարի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: