Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ 12-րդ համարն ընտրել է Թյերի Անրիի պատվին

Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ 12-րդ համարն ընտրել է Թյերի Անրիի պատվին

PanARMENIAN.Net - Մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ 12-րդ համարն ընտրել է Թյերի Անրիի պատճառով, քանի որ վերջինս նրա կուռքն է: «Ի դեպ, ազգային հավաքականում իմ համարը 14 է: Այդ համարի տակ էլ է հանդես եկել ֆրանսիացի ֆուտբոլիստը: Ես ընտրեցի այդ համարը իմ նախընտրած ֆուտբոլիստի պատվին»:

Մովսիսյանը հավելել է, որ Անրին լավագույններից է աշխարհում, երբ նա դաշտում է, դա իսկական հաճույք է ֆուտբոլասերի համար:

Մովսիսյանն ասել է, որ մանկուց ձգտել է խոսել ռուսերեն, նրան միշտ դուր է եկել այդ լեզուն:

«Տանը մենք միայն հայերեն ենք խոսում: Եվ իմ ընտանիքս, և ես հարյուր տոկոսով վստահ ենք, որ իմ երեխաները նույնպես խոսելու են հայերեն»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Սպարտակի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---