5 փետրվարի 2013 - 12:51 AMT
Իրանի նախագահը 30 տարում առաջին անգամ ժամանել է Եգիպտոս

Փետրվարի 5-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմեկնի Եգիպտոս՝ դառնալով Իրանի առաջին նախագահն, որն այցելում է Եգիպտոս երկու երկրների միջև 30 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո:

Ահմադինեժադը Կահիրեում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Ահմադինեժադը կհանդիպի նաև Եգիպտոսի նախագահի հետ, ինչպես նաև Ալ Ազհար մզկիթի գերագույն իմամ Ահմեդ էլ Թայիբի հետ:

Եգիպտոսում Իրանի ներկայացուցչության ղեկավարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է Չինաստանի միջազգային ռադիոն: