Ռուս փորձագետները նախընտրում են լուրջ չվերաբերել Հայրիկյանի մեղադրանքներին

Ռուս փորձագետները նախընտրում են լուրջ չվերաբերել Հայրիկյանի մեղադրանքներին

PanARMENIAN.Net - Մինչ լրագրողները Երևանի մամուլի ակումբներից մեկում սպասում էին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչներին՝ պարզելու նա Սահմանադրական դատարան դիմելու է, թե՝ ոչ , մեկ այլ մամուլի ակումբում տեսակամուրջ էր: Հայ և ռուս քաղաքագետներն ու փորձագետները քննարկում էին Հայրիկյանի դեմ արված մահափորձն ու ներքին քաղաքական ներկա իրավիճակը: Երևանի բանախոսները՝ Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը ևս մեկ անգամ վերլուծեցին տեղի ունեցածն ու արաձանագրեցին, որ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չէր կազմակերպի Հայրիկյանի մահափորձը, որովհետև նրանց դա պետք չէր: Այս տեսակետը կիսեցին նաև Մոսկվայի բանախոսները՝ Ընտրական իրավունքի ռուսական հասարակական ինստիտուտի խորհրդի նախագահ Իգոր Բորիսովը, Կասպիան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեվը և ԳՌԱ Արևելագիտության ինստիսուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Թեև ռուս բանախոսները շրջանառեցին մի վարկած ևս ըստ որի՝ դա կարող էր ձեռնտու լինել ընտրություններին իրենց թեկնածուին չառաջադրած խոշոր ուժերին՝ ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին: Անդրեյ Արեշեվն ու Ալեքսանդր Սկակովը տարօրինակ համարեցին այն փաստը, որ մահափորձի հավանական կազմակերպիչների թվում շրջանառվել է «ռուսական ուժեր» արտահայտությունը: Անդրեյ Արեշովն ասաց, որ դրան լուրջ վերաբերվել չի ցանկանում: Իսկ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ նույն հաջողությամբ Արևմուտքի ուժերին կարելի է մեղադրել, քանի որ նրանց ավելի ձեռնտու է իրավիճակի սրումը: Ալեքսանդր Իսկանդարյանն իր ռուս գործընկերներին խնդրեց հնչած մեղադրանքներից այդքան չվրդովվել, քանի որ բացի Մոսկվայից, էլի անուններ են շրջանառվել՝ Բրյուսել, Վաշինգտոն .« Բավական էկզոտիկ վարկածներ ու անուններ են շրջանառվում, պետք չի վրդովվել, ինչ ասես չեմ կարդացել վերջին օրերի հայկական մամուլում, ավելին՝ անգամ եթե բացահայտվի կատարվածը, և մենք իմանանք՝ ով է կանգնած այդ մահափորձի հետևում, անուններ միևնույն է շարունակեուլ են շրջանառվել, լավ իմանալով իմ երկիրը, ես գիտեմ, որ շատերը չեն հավատա»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---