5 փետրվարի 2013 - 12:53 AMT
Արգենտինայի ընտրանին Դևիսի Գավաթի վարկանիշում զբաղեցնում է 3-րդ տեղը

Դևիսի Գավաթի վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի թենիսի հավաքականը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Չեխիայի և Արգենտինայի թիմերը:

Արգենտինայի հավաքականը Դևիսի Գավաթի առաջին շրջանում 5:0 հաշվով հաղթել է Գերմանիային: Դավիթ Նալբանդյանի թիմը գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում կհանդիպի Ֆրանսիայի ընտրանուն:

Թոփ-10 հավաքականների ցուցակում են նաև Կանադայի, Իտալիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ղազախստանի և Խորվաթիայի հավաքականները: