Թուրքիան մտադիր չէ ուղղաթիռներ առաքել Ադրբեջան

Թուրքիան մտադիր չէ ուղղաթիռներ առաքել Ադրբեջան

PanARMENIAN.Net - Թուրքական TAI ընկերությունը հերքել է տեղեկատվությունն այն մաին, որ Ադրբեջանը Թուրքիային 60 Տ-129 ԱՏԱԿ մակնիշի ուղղաթիռ է պատվիրել: Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ»-ն, TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը, պատասխանելով գործակալության հարցմանը, հերքել է ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունը: «Ադրբեջանում նման թենդեր չի կազմակերպվել, ուստի մենք ոչ մի պաշտոնական պայմանագիր Ադրբեջանի հետ չենք կնքել»,-ասվում է ընկերության պատասխանի մեջ:

Ինչպես նշում է ԱՊԱ-ն, նախատեսվում է Տ-129 ԱՏԱԿ ուղղաթիռների երկու վարկածների արտադրություն: Առաջինը՝ է Տ-129 Ա-ն նախատեսված է մերձավոր օդային մարտի համար: Իր առաջին թռիչքը Տ-129 ԱՏԱԿ մակնիշի նախատիպը կատարել է 2011թ. օգոստոսին: Թուրքական ԶՈւ այդ ուղղաթիռները կսկսվեն կիրառվել այս տարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---