Ռոբերտ դե Նիրոն վերջապես իր աստղը կունենա Հոլիվուդի «Փառքի ճեմուղում»

Ռոբերտ դե Նիրոն վերջապես իր աստղը կունենա Հոլիվուդի «Փառքի ճեմուղում»

PanARMENIAN.Net - Ռոբերտ դե Նիրոն վերջապես իր աստղը կունենա Հոլիվուդի «Փառքի ճեմողում», հայտնում է AP-ն: Չնայած իր ճանաչվածությանը՝ «Օսկարի» երկու մրցանակների 69-ամյա դափնեկիրը մինչ օրս նման աստղ չուներ: Հանդիսավոր պահին նրա կողքին էին նրա կինը՝ Գրեյս Հայթաուերը և գործընկերները՝ Բիլլի Քրիսթալն ու սցենարիստ Դևիդ Ռասսելը: Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ, դերասանը խոստովանել է, որ հպարտանում է նրանով, որ «Հոլիվուդի քաղաքացի է»:

Իր 40-ամյա կարիերայի ընթացքում Դե Նիրոն նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնցից շատերը արդեն դարձել են համաշխարհային կինոյի դասական նմուշներ: Դրանց թվում են՝ «Կնքահայրը», «Մեկ անգամ Ամերիկայում», «Տաքսիստը»: Դերասանն արժանացել է երկու «Օսկարի» և երկու «Ոսկե գլոբուսի»: Այս տարի նա ներկայացված է «Օսկարի» «Իմ ընկերը հոգեկան է» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---