5 փետրվարի 2013 - 13:38 AMT
Սուրեն Բալասանյանը Հատուկ Օլիպիադաների աշխարհի ձմեռային խաղերում նվաճել է արծաթե մեդալ

Հաշմանդամային սպորտով զբաղվող հայ մարզիկ Սուրեն Բալասանյանը Հատուկ Օլիպիադաների աշխարհի ձմեռային խաղերում արժանացել է արծաթե մեդալի:

Մրցաշարը տեղի է ունեցել Հարավային Կորեայում: Բալասանյանը, ով հաշմանդամային սպորտի մտավոր խնդիրներ ունեցող խմբի ներկայացուցիչ է, մասնակցել է 100մ դահուկավազքի մրցմանը և գրավել երկրորդ տեղը:

Մրցաշարում հայ մարզիկին ուղեկցել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Իսրաելյանը: