ՊրոԿրեդիտ Բանկը կարողացել է առաջատար դիրք գրավել փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտում

ՊրոԿրեդիտ Բանկը կարողացել է առաջատար դիրք գրավել փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտում

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 5 տարի առաջ՝ որպես Գերմանիայում հիմնադրված ՊրոԿրեդիտ խմբի մի մաս, որը հաջողությամբ գործում է աշխարհի 21 երկրներում: Այս 5 տարիների ընթացքում Բանկը բացել է 15 մասնաճյուղ՝ Երևանում և մարզերում գտնվող 4 քաղաքներում, ինչպես նաև ներգրավել 17,000 հաճախորդ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Բացման առաջին իսկ օրից Բանկը հետևել է իր առաքելությանը՝ սպասարկել փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև խթանել խնայողությունների մշակույթը ՀՀ-ում՝ նպաստելով տնային տնտեսությունների կայունությանն ու ապահովությանը: 2012թ. վերջի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 82մլն. ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ավանդների ծավալը՝ մոտ 38մլն. ԱՄՆ դոլար:

2009թ.-ից ՊրոԿրեդիտ Բանկն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչը սոցիալական և տնտեսական կարևորություն ունի երկրի համար: Այս տարիների ընթացքում բանկը հասցրել է ֆինանսավորել մոտ 1800 գյուղացիական տնտեսություն և կազմակերպել մի շարք ֆինանսական կրթության դասընթացներ՝ իր ագրո հաճախորդների համար: Բանկը կարողացել է նաև էականորեն նպաստել գյուղատնտեսության ֆինանսավորման պայմանների բարելավմանը՝ ստեղծելով կայուն ու առողջ մրցակցային միջավայր:

Բանկին հաջողվել է դառնալ շուկայի լավագույն գործատուներից մեկը, քանի որ այն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր անձնակազմի վերապատրաստմանն ու զարգացմանը և զգալի ներդրումներ կատարում այդ նպատակով: Գերմանիայում, Մակեդոնիայում, ինչպես նաև այն երկրներում, որտեղ գործում է ՊրոԿրեդիտ Բանկը, մշտապես անցկացվում են գիտաժողովներ, սեմինարներ, վերապատրաստման և փորձի փոխանակման դասընթացներ: Ներկա պահին Բանկն ունի ավելի քան 350 շնորհաշատ և տաղանդավոր աշխատակիցներ, ովքեր բանկի ամենակարևոր ակտիվն են:

Բանկի տարելիցի կապակցությամբ գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն ասել է. «Մենք հուսով ենք, որ կարողացել ենք երկարաժամկետ համագործակցություն հաստատել մեր հաճախորդների հետ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Դա է վկայում այն փաստը, որ մենք կարողացել ենք առաջատար դիրք գրավել փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հաճախորդներին, գործընկերներին և ընկերներին մեր ծառայություններից օգտվելու և մեզ հետ համագործակցելու համար: Ապագայում մենք կշարունակենք շարժվել մեր դինամիկ աճի ուղղությամբ և նպաստել Հայաստանում տնտեսական կլիմայի բարելավմանը:»

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---