«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ 2012թ. 6,5 մլրդ դրամի 100 վարկ է տրամադրել

«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ 2012թ. 6,5 մլրդ դրամի 100 վարկ է տրամադրել

PanARMENIAN.Net - «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփել է 2012թ. աշխատանքը: Ինչպես փետրվարի 5-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՈւՎԿ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, անցած տարում կազմակերպությունը 6,5 մլրդ դրամի 100 վարկ է տրամադրել: Վարկային պորտֆելի մնացորդը 2012թ. դեկտեմբերի տվյալներով կազմել է 5 մլրդ դրամ:

Կազմակերպության գործունեության արդյունքում մոտ 250 նոր աշխատատեղ է ստեղծվել, որոնք կավելանան ևս 100-ով բոլոր ֆինանսավորվող ծրագրերի իրագործման արդյունքում:

Անդրադառնալով 2013թ. ծրագրերին՝ Արթուր Բադալյանը նշել է, որ ՈւՎԿ-ն կշարունակի վարկային ծրագրերի իրագործումը և ֆինանսավորման նոր գործիքներ կառաջարկի ՓՄՁ-ներին: Նա հավելել է նաև, որ «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունը մտադիր է 3 մլրդ դրամի վարկեր տրամադրել 2013թ.:

Ինչպես նշել է Բադալյանը, վարկերը տրվում են ազգային արժույթով՝ հայկական դրամով, ինչը թույլ է տալիս նվազեցնել արժութային ռիսկերը արտադրողների համար: Վարկերը տրամադրվում են 5 տարի ժամկետով, 2-ամյա արտոնյալ շրջանով և 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն ստեղծվել է Հայաստանում 2009թ. օգոստոսի 7-ին: Ըստ կառավարության տնտեսաության վարկավորման վերաբերյալ որոշման, ՀՀ ֆինանսների նախարարությունը «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին տրամադրել է 6,4 մլրդ դրամ վարկ ռուսական կայունացման վարկի շրջանակներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---