Հայաստանում սամբոն չեն խրախուսում և գնահատում, կարծում է սամբոյի ֆեդերացիայի նախագահը

Հայաստանում սամբոն չեն խրախուսում և գնահատում, կարծում է սամբոյի ֆեդերացիայի նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը PanARMENIAN.Net –ի թղթակցին ասել է, որ Հայաստանում իրենց մարզաձևը չեն խրախուսում և գնահատում:

Նրա խոսքով, 2012 թվականին հայ սամբիստները նվաճել են 38 մեդալ, որոնցից 32-ը` Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, իսկ 6-ը` աշխարհի գավաթի խաղարկությունում: «Մեդալներ նվաճելուց հետո մեզ անգամ չեն շնորհավորում, սակայն երբ ներկայացվում են տարվա ընթացքում հայ մարզիկների նվաճած մեդալները, սամբիստների արդյուքներն էլ են գումարվում: Ես հասկանում եմ, որ սամբոն Օլիմպիական մարզաձև չէ, այդ պատճառով էլ ուշադրության կենտրոնում չէ, բայց Օլիմպիական ձևերը, որոնք մեծ ֆինանսավորում են ստանում, չեն արդարացնում սպասելիքները»,- նշել է նա:

Հայրապետյանը, որպես օրինակ մատնանշել է լոնդոնյան Օլիմպիական խաղերը, որտեղ հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 3 մեդալ: Նա գտնում է, որ սամբոն հենակետային մարզաձև է ու օգնում է ֆիզիկապես առողջ սերունդ դաստիարակելուն: «Անցած տարի մենք պետբյուջեից ստացել ենք 18 մլն դրամ ֆինանսավորում, այս տարի խոստացել են այն 2 մլն դրամով ավելացնել: Եվ, չնայած ֆինանսական սուղ պայմաններին, սամբիստները շարունակում են լավ ելույթ ունենալ և մեդալներ նվաճել»,- ավելացրել է սամբոյի ֆեդերացիայի նախագահը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---