Վալերիու Ռազլոգ. 2012թ. հաջող էր ՎԶԵԲ գործունեության համար Հայաստանում

Վալերիու Ռազլոգ. 2012թ. հաջող էր ՎԶԵԲ գործունեության համար Հայաստանում

PanARMENIAN.Net - 2012թ. հաջող էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործունեության համար Հայաստանում, ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, 2012թ. ՎԶԵԲ-ը 15 նախագիծ է ստորագրել, 8 վարկային համաձայնագիր ՀՀ առևտրային բանկերի հետ և 2 պետական համաձայնագիր: Մեկը 5 մլն դոլարի չափով Երևանի մետրոպոլիտենի լրաֆինանսավորման և արդիականացման համար, մյուսը՝ այլ միջազգային կազմակերպությունների հետ համաֆինանսավորմամբ 3՝ Բավրայի, Բագրատաշենի ու Գոգավանի, ՀՍԱ արդիականացման վերաբերյալ համաձայնագիրը:

2012թ. ներդրումների ընդհանուր թիվը կազմել է 94 մլն եվրո 2011թ. 93 մլն եվրոյի դիմաց:

Այժմ ՎԶԵԲ-ը բանակցում է երկու պետական նախագծերի շուրջ՝ «Հայջրմուղի» հետ ջրամատակարարման և խմելու ջրի որակի բարելավման ու գյուղական համայնքներում կոյուղու աշխատանքի վերաբերյալ, և եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբանոցի շինարարության, որից կօգտվեն Կոտայքի մարզն ու Սևան քաղաքը: Քննարկվում են էներգախնայողության հետ կապված նախագծերը, որոնց իրագործումը հնարավոր է մասնավոր հատվածի հետ համատեղ, պետական կառույցների հետ կան բնակելի համալիրներում էներգախնայողության ծրագիր: «Մենք ուսումնասիրում ենք ՀՀ օրենսդրությունը՝ էներգախնայող տեխնոլոգիաների դրույթներ ընդգրկելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---