Փորձագետները Մինսկում կքննարկեն ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգության պահպանման կենտրոնի ստեղծումը

Փորձագետները Մինսկում կքննարկեն ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգության պահպանման կենտրոնի ստեղծումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-13-ին Մինսկում փորձագետները կքննարկեն երկրների համաշխարհային ժառանգության պահպանման կենտրոնի ստեղծումը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ ԱՊՀ Գործկոմի մամլո ծառայության վրա հղումով:

Նիստը նվիրված կլինի կենտրոնի մասին դրույթների լրամշակմանը: Կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի քաղաքաշինական ու ճարտարապետական հուշարձանների պահպանման ամբիոնի հենքի վրա: Ըստ նախագծի, կենտրոնը լինելու է ոչ առևտրային կազմակերպություն:

Կենտրոնը նաև կհամակարգի համատեղ նոմինացիոն դոսյեների ներկայացման նախապատրաստական աշխատանքները:

Նախորդ փորձագիտական քննարկումը տեղի է ունեցել 2012թ. հոկտեմբերին: Նիստին մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուկրաինան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---