Աշխատանքի դիմած 700 սիրիահայերից 400-ն արդեն ունեն աշխատանք 5 փետրվարի 2013 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր այցելեց «Կիլիկեան» դպրոց, որտեղ սովորում են այստեղ գտնվող սիրիահայ 714 երեխաներից 300-ը: Հրանուշ Հակոբյանն ասաց, որ երեխաները արդեն տիրապետում են արևելահայերենին. «Փոքրերն ավելի արագ են սովորում»,- ասաց նախարարն ու հավելեց, որ այն երեխաներն, ովքեր կշարունակեն սովորել ավագ դպրոցում, կմասնակցեն լրացուցիչ դասընթացների: Կլինեն նաև դասընթացներ այն աշակերտների համար, ովքեր ռուսերեն սովորելու ցանկություն կհայտնեն: Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև սիրիահայ ընտանիքների աշխատանքի և բնակարանային խնդրի մասին. «Երկու խնդիր ունեն սիրիահայ ընտանիքները, առաջինը բնակարանային խնդիրն է, մեծ մասը վարձով է ապրում: Կարծում եմ, ժամանակն է, որ նրանք կենտրոնից տեղափոխվեն ծայրամասեր, որովհետև այնտեղ վարձը էժան է, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ աշխատանքի դիմած 700 սիրիահայերից, մոտավորապես 400-ը արդեն ունեն աշխատանք: Մյուս կողմից էլ միևնույն զբաղմունքն ունեցող սիրահայերի համար փորձում են համատեղ գործ ստեղծել: Նախարարը նշեց նաև, որ եթե Սիրիայում պատերազմը շարունակվի, սիրիահայ երեխաների ուսումը դպրոցում կշարունակվի. «Այս ծրագիրը մեկ տարով չէ, ինչքան անհրաժեշտ լինի, դպրոցը կգործի»: Հրանուշ Հակոբյանն այցի ընթացքում սիրիահայ երեխաների նկարչության մրցույթ հայտարարեց: Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին՝ «Երեխաների պաշտպանության միջազգային» օրը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |