Մարկ Ուռնով. Լեռնային Ղարաբաղի հայերը կպաշտպանեն անկախությունը մինչև վերջին մարդը

Մարկ Ուռնով. Լեռնային Ղարաբաղի հայերը կպաշտպանեն անկախությունը մինչև վերջին մարդը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցման» փուլում է և տեսանելի ապագայում կարգավորման իրական հեռանկարներ չկան: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը տեսանելի հեռանկարում անհնար է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի վերլուծական վարչության նախկին ղեկավար, քաղաքագետ Մարկ Ուռնովը:

Ըստ նրա, բանն այն չէ, թե ինչպես են վերաբերվում այս խնդրին Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ն ու Հայաստանը, այլ Ղարաբաղի բնակչության դիրքորոշումն է: «Ըստ իմ անձնական դիտարկումների կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կպաշտպանեն անկախությունը մինչև վերջին մարդը: Հասկանալի է, որ Երևանը մտադիր չէ հրաժարվել նրանցից: Այնպես որ ես ոչ մի հեռանկար չեմ տեսնում, քանի որ չկան այնպիսի ուժեր կամ իրավիճակներ, որոնց առկայության դեպքում իրավիճակը կփոխվի: Աբխազիան Վրաստանիրն վերադարձնելու խնդիրը ղարաբաղյան խնդրի համեմատ ուղղակի մանկական խաղ է»,-ասել է Ուռնովը՝ հավելելով, որ տեսանելի ապագայում լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, չկա: «Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձվի իր իրավասությանը, Լեռնային Ղարաբաղը միանշանակ համաձայն չէ դրան, Հայաստանը բնականաբար նույնպես չի համաձայնվի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է օդանավակայանի բացմանն ու ադրբեջանական կողմից քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացման հնարավորությանը Ղարաբաղի օդային տարածքում, ապա Մարկ Ուռնովը նշել է, որ եթե Ադրբեջանը սկսի ինքնաթիռներ խփել, նույնիսկ ռազմական, դա բացասապես կանդրադառնա Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից: «Իսկ միջազգային հանրությունը ձանձրացել է լոկալ հակամարտություններից: Այն բացառապես խաղաղություն է ակնկալում հակամարտող երկրների կառավարություններից: Իսկ եթե գեթ մեկ ինքնաթիռ խփվի, ապա համաշխարհային հանրության արձագանքը ոչ միայն ուղղակի բացասական կլինի, այլ միանգամայն կոշտ: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի դեմ կարող են նաև միջազգային պատժամիջոցներ կիրառվել: Արդյունքում Ադրբեջանը կարող է ագրեսորի կայուն դրոշմ ստանալ՝ նույնիսկ, եթե դա տեղի ունենա դե յուրե Ադրբեջանի տարածքում, իսկ Ղարաբաղի դիրքերը աներևակայելիորեն կամրապնդվեն»,-գտնում է քաղաքագետը, հայտնում է Vesti.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---