«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈւՄԲ» ՓԲԸ-ն կմասնակցի «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» վճարահաշվարկային համակարգին

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈւՄԲ» ՓԲԸ-ն կմասնակցի «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» վճարահաշվարկային համակարգին

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 5-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈւՄԲ» ՓԲԸ-ին տրամադրել է «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Փոխանցումները կատարվում են առանց հաշվի բացման ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «БЫСТРАЯ ПОЧТА», «CONTACT», «MONEYGRAM», «ANELIK» և «UNISTREAM» համակարգերի միջոցով, նաև կատարում է առանց հաշվի բացման Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական փոխանցումների վճարումներ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է AVERS (Ուկրաինա) միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումների իրականացումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---