Civic virtue կամ 100 դրամի «բազառ». մաս 1

Civic virtue կամ 100 դրամի «բազառ». մաս 1

PanARMENIAN.Net - Ես ամեն անգամ ինձ փորձում եմ զբոսաշրջիկի տեղ դնել ու երթուղայինում պատկերացնում եմ, որ հայերեն չգիտեմ՝ փորձելով հասկանալ ինչի համար են այդպես անխնա պայքարում դիմացիս երկու տիկինը:

Բայց դե չլսել չեմ կարող:

-Վայ չէէէէ, Լիդաաա ջան , պետք չի, աման, աղջիիի:

-Վայ Լաուր ջան, եղածը մի բան չի, սպասի Լաուուոր, վաաաայ:

Եղածը մի բան չի, եղածը 100 դրամ է, ինչի համար կամ ինչի պատճառով ամեն օր երթուղայիններից օգտվողների կեսից շատը կամ կռիվը դիտողի կարգավիճակում է, կամ կռվողի:

Երբեմն այս կռիվները այնքան լայնամասշտաբ են լինում, որ դրան միանում են վարորդն ու մնացած ուղևորները: Ասենք, երթուղայինն արդեն 5 րոպե կանգնած է, իջնողները չեն իջնում, բարձրացողները չեն բարձրանում, իսկ վարորդը նյարդային հետևում է՝ ինչով կհանգուցալուծվի հայկական մեծահոգության գերագույն դրսևորումը:

Բանն այն է, որ փոխզիջման գնալը անպայման կնշանակի մի կողմի պարտություն: Պարտված կողմը պետք է լինի այնքան պատրաստված, որ հաջորդ հանդիպմանը, (կապ չունի՝ այն տեղի կունենա մեկ ամիս անց, թե՝ մեկ տարի) անպայման հիշի, որ նախորդ անգամ «ստացողը» ինքը չի եղել և, հետևաբար, այս անգամ նախաձեռնությունն ու իրավիճակն ամբողջությամբ իր ձեռքում են:

100 դրամի «բազառն» այստեղ էլ չի ավարտվում:

Այդ նույն երթուղայինում խոսակցություն է բացվում այն մասին, որ «անշնորքի մեկն էր, գիտե՞ս՝ քանի անգամ եմ տեղը ստացել»:

Ամենաքիչը մի բան է մնում պարզել, ինչի համար «ստանալ», եթե պետք է «հետ ստանալ»:

Ի դեպ՝ մեր մեծահոգությունն այդ 100 դրամով էլ սահմանափակվում է:

Իսկ մեկ այլ տեղ մի քանի հոգի այդ նույն 100 դրամի համար այնքան են ծեծում իրենց գործընկերոջը՝ 25 տարին չբոլորած երթուղայինի վարորդին, որ նա մահանում է:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---