Արցախի ՊԲ-ն հրադադարի ռեժիմը չի խախտել. ինչպե՞ս են մահացել ադրբեջանցի երկու զինծառայողները

Արցախի ՊԲ-ն հրադադարի ռեժիմը չի խախտել. ինչպե՞ս են մահացել ադրբեջանցի երկու զինծառայողները

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և միայն պատասխան գործողությունների են դիմում` այն էլ հույժ անհրաժեշտության դեպքում, որի առիթը գոնե վերջին երկու օրերի ընթացքում չի եղեղ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյուքում ադրբեջանցի երկու զինծառյող է մահացել:

Ադրբեջանական 1news.az կայքը, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը, գրել է, թե Կուրպատկինո բնակավայրի մոտ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ շարքային զինծառայող Սանան Դովլեթ օղլու Ալիզադեն և լեյտենանտ Թուրալ Նադիր օղլու Ասկերովը զոհվել են:

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը ոչ այլ ինչ են, քան հերթական ապատեղեկատվություն»,- հայտարարեց Սենոր Հասրաթյանը:

Ավելացնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---