Բագրատյանը`ոստիկանապետին. Իմ հավաքներին մի եկեք, մենք կարգուկանոնը կպաշտպանենք 5 փետրվարի 2013 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդիպել է Արմավիրի ընտրողների հետ: Այս մասին տեղեկանում ենք թեկնածուի պաշտոնական կայքից: Հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքին, թե «100 քայլ չէ, այլ 100 անգամ հազար քայլ էլ կանենք», որն, ըստ թեկնածուի, Սերժ Սարգսյանի պատասխանն էր Հրանտ Բագրատյանի` իշխանություններին ուղղված փաստարկված քննադատությանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում բանավեճի բազմաթիվ հրավերներին և «100 քայլ մինչև սոցիալական արդարություն» ծրագրին: «Անեիք, 5 տարի անեիք, մարդիկ ասեին` մի լավ բան կարողացան անել»,-ասել է Բագրատյանը: Հրանտ Բագրատյանը հիշեցրել է այն խոստումները, որ Սերժ Սարգսյանը տվել էր 2008 թվականին և չի կատարել իր նախագահության ընթացքում: «Հինգ տարվա ընթացքում անընդհատ ասում են` ճգնաժամ է եղել: Էն ճգնաժամը, որ ասում էին` չի լինելու: Սուտ են ասում: Այս 5 տարվա մեջ երկիր 11 միլիարդ դոլար փող է մտել, որից 7 միլիարդը մեր երեխեքի ուղարկած փողն է: 11 միլիարդ փող մտնի, և երկիրը լինի այս վիճակո՞ւմ»,- ասել է նա: Նախագահի թեկնածուն իր խոսքում դիմել է ՀՀ ոստիկանապետին. «Հետևում եք այնպես, որ մարդիկ մոտենում են, խոսում են, թողնում-գնում են` վախենալով, որ հետո իրենց հետ ինչ-որ բան կպատահի: Ես կխնդրեի, որ փոխանցեք ոստիկանապետին` իմ հավաքներին մի եկեք, մի պաշտպանեք: Մենք կարգուկանոնը կպաշտպանենք»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |