Հրանտ Բագրատյանը խոստանում է. Փոքր բիզնեսը կհարկվի 30-50 տոկոս պակաս, քան` խոշորը

Հրանտ Բագրատյանը խոստանում է. Փոքր բիզնեսը կհարկվի 30-50 տոկոս պակաս, քան` խոշորը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր արմավիրցիներին ներկայացրել է իր «100 քայլ մինչև սոցիալական արդարություն» ծրագիրը, որը, ըստ թեկնածուի, չորս կարևոր խնդիր է լուծում:

Առաջին` հարուստները շատ հարուստ են, աղքատները` շատ աղքատ: Լուծումը` պրոգրեսիվ հարկային քաղաքականություն: Շատ եկամուտից շատ հարկ պիտի տան:

Երկրորդը` օլիգարխիան և մենաշնորհները: Ներմուծումների ամբողջ դաշտը տրված է հարուստներին: Սրանց շահութահարկը կբարձրանա 50 տոկոսից մինչև 90 տոկոս, և կվերացնեմ մենաշնորհները: Մի հետաքրքիր մոտեցում ունեմ: Ամեն մարդ, ով կուզենա բիզնես սկսել, մինչև 5000 դոլարի վարկի տոկոսը պետությունը մարում է: Փոքր բիզնեսը կհարկվի 30-50 տոկոս պակաս, քան` խոշորը: Հիմա հակառակն է:

«Երրորդ հարցը, որ պիտի լուծեմ` պիտի վերացնենք այս բանկերի մոնոպոլիան: 2009 թվականին երկրի տնտեսությունը կրճատվում է 15 տոկոս, բանկերի շահույթը ավելանում է 50 տոկոսով: Եվ, վերջապես, մարզերի խնդիրը: Նայեք` տեղական ինքնակառավարման ներկայացուցիչը, ասենք, Արմավիրի քաղաքապետը, ինչ ասում է իշխանությունը, պիտի անի: Ինչի՞: Ճիշտ է, իրեն ընտրում են, բայց իր փողը Երևանից է գալիս, ինքը բյուջե չունի: Իրեն թողնում են միայն գույքահարկը: Եկամտահարկ, շահութահարկ չեն թողնում: Ես վստահության ճանապարհով եմ գնալու, մարդկանց տալու եմ այդ հնարավորությունը: Եկամտահարկի 50 տոկոսը թողնելու եմ տեղերում»,- ասել է թեկնածուն:

Ելույթից հետո Հրանտ Բագրատյանը պատասխանել է արմավիրցիների հարցերին: Վերջիններիս հետաքրքրում էր ավանդների վերադարձի ծրագիրը, արտագաղթը կասեցնելու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի մոտեցումները և այլ հարցեր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---