ԱԻ նախարարը գոհ է Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքներից 5 փետրվարի 2013 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել` տեղում գնահատելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ «Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում զգալի աշխատանք էր արված` բարեկարգ տարածք, նորոգված, ջեռուցվող ու նոր գույքով կահավորված գրասենյակներ, խոհանոց, զորանոց, հանդերձարաններ ու դասասենյակներ»,- հայտնում են նախարարությունից: Արմեն Երիցյանը գոհունակություն է հայտնել աշխատանքի արդյունքներից` նշելով, որ այստեղ մեծ է նաև փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության պետի ներդրումը։ Նախարարը հրամայել է խրախուսման ներկայացնել Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին։ Չարենցավանի, Եղվարդի և Հրազդան ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում նույնպես աշխատել էին հնարավորինս բարելավել աշխատանքային պայմանները, սակայն անելիքներ դեռ շատ կան։ ԱԻ նախարարը հանձնարարել է աջակցություն ցույց տալ ջոկատներին (շինանյութ, գույք և այլն)` առկա խնդիրները լուծելու համար։ Շրջայցի ընթացքում Արմեն Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ, եղել է նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում, մարզային փրկարարական ջոկատում, Աբովյանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գրասենյակում։ Հիդրոմետ ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանում նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության տնօրենին և աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |