Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգին

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգին

PanARMENIAN.Net - Հայաստան- Լյուքսեմբուրգ ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական խաղի երկրորդ խաղակեսը, որն ընթանում է Ֆրանսիայի Վալանս քաղաքում, սկսվեց հայերի գորհներով: Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Առաջին կեսն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1, հաշվով: Հայաստանից աչքի էր ընկել Էդգար Մանուչարյանը: Միանգամից երևաց, որ ընդմիջման ժամանակ նրանք նոր ցուցումներ են ստացել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից և սկսեցին ավելի հարձակողական խաղ ցուցադրել:

Մինասյանը նաև հնարավորություն տվեց Նորայր Ասլանյանին, որն իր նորամուտը նշեց հավաքականի կազմում: Նա էլ ակտիվորեն մտավ խաղի մեջ՝ փորձելով առաջին իսկ խաղում դառնալ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստներն ամբողջությամբ իրենց ձեռքը վերցրին խաղի ղեկը. դուբլի հեղինակ կարող էր դառնալ Մանուչարյանը, իր օգտին կարող էր գոլ գրանցել նաև Պիզելին:

Չնայած հայ ֆուտբոլիստների այսպիսի մեծ ցանկությանն ու ակտիվությանը, նրանք այդպես էլ չկարողացան երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում երկրպագուներն այդպես էլ գոլ չտեսան, և խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը, իսկ Լյուքսեմբուրգը՝ 148-րդն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---