6 փետրվարի 2013 - 12:11 AMT
Իվանիշվիլի. Աբխազական երկաթուղու վերականգնումը շահավետ է բոլորին

Վրաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը դրական է բոլոր կողմերի հետ, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում, ասել է մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Ի վնաս երկրին ոչինչ չի արվի: Երկաթուղու վերագործարկումը օգտակար կլինի բոլորի համար: Դա դրական կլինի, սակայն որոշ ժամանակ կպահանջի: Ամեն ինչ կարվի փուլային տարբերակով, որ հարցեր չառաջանան»,-ասել է նա, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի նախագահ Սահակաշվիլին դեմ է Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկմանը: