6 փետրվարի 2013 - 12:31 AMT
Իսլամական երկրների առաջնորդները կոչ են անում Ասադին երկխոսություն սկսել ընդդիմության հետ

Իսլամական երկրների առաջնորդները, որոնք կհավաքվեն Կահիրեում, կոչ են անում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լուրջ երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Այդ մասին փետրվարի 5-ին հայտնել էր Al Mahadin համարաբական ալիքը, որի կենտրոնակայանը գտնվում է Լիբանանում: Al Mahadin հեռուստատեսության խմբագրությունը ստացել է նախապատրաստվող հռչակագրի նախագիծը: