6 փետրվարի 2013 - 12:34 AMT
Բաղդադում չեն դադարում ահաբեկչական գործողությունները

Բաղդադում վերսկսվել են մահապարտ ահաբեկիչների հարձակումները: Սա արդեն երրորդ դեպքն է վերջին մի քանի օրում, ասել են պաշտոնյաները: Նրանց տվյալներով, առնվազն 8 մարդ է զոհվել:

Վերջին 3 օրերին անկարգությունները Բաղդադում և արվարձաններում խլել են առնվազն 68 կյանք, 152 վիրավորվել են: