
Վերջին օրերին Հայաստանի տարբեր բուժհաստատություններում տուբերկուլոզի դեմ պատվաստված 30 նորածինների մոտ պատվաստումից հետո բարդություններ են առաջացել և նրանք պետք է լրացուցիչ բուժում անցնեն: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում: Շուտով նախարարությունը կհայտնի իրականում ինչ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ պատվաստանյութն անորակ է եղել: