6 փետրվարի 2013 - 11:37 AMT
Հաագայում տեղի կունենա ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում

Փետրվարի 24-ին Հաագայում տեղի կունենա ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում (FAON), միջոցառմանը զեկույցով հանդես կգա Ամստերդամի Կովկասի գծով փորձագետ, դոկտոր Շարլոտտա Հիլը, որն արդեն 20 տարի է զգաղվում է հակամարտությունների հարցերով: