Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները բողոքի ակցիայով են դիմավորել Էրդողանին

Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները բողոքի ակցիայով են դիմավորել Էրդողանին

PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարի 6-ին պաշտոնական այցով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այցի ընթացքում նախատեսվել էր «Դեմոկրատիան Թուրքիայում» թեմայով դասախոսություն Բուդապեշտի ԷԼՏ համալսարանում: Դասախոսությանը մասնակցության հայտ ներկայացրած հայ, հույն և սիրիացի ուսանողները մերժվել էին` այլևս տեղ չլինելու պատճառաբանությամբ: Երկար պետք չէր մտածել, հասկանալու համար, որ այստեղ էլ գործի էր դրվել թուրքական դեմոկրատիան: Ողջ դասախոսության ընթացքում Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները չհեռացան համալսարանի դիմացից և բողոքի ակցիայով պահանջում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վերջ տալ Սիրիայում անմեղ բնակչության կոտորածին, իսկ Էրդողանին բազմիցս կոչեցին ահաբեկիչ, հաղորդել է Ավանեսյան Ալեքսը Բուդապեշտից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---