2012թ. Հայաստան 843 330 զբոսաշրջիկ է այցելել, աճը 11,3 տոկոս է

2012թ. Հայաստան 843 330 զբոսաշրջիկ է այցելել, աճը 11,3 տոկոս է

PanARMENIAN.Net - Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2012թ. Հայաստան 843 330 զբոսաշրջիկ է այցելել, աճը 2011 թ. համեմատ 11,3 տոկոս է: «Սա 2011թ. ցուցանիշից ավելի է 85 000-ով»,-ասել է փետրվարի 6-ին կայացած մամլո ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Համեմատելու համար զբոսաշրջային հոսքի աճի տեմպերը՝ փոխնախարարն օրինակ է բերել զբոսաշրջային ոլորտում համաշխարհային աճի տեմպերը՝ 4 տոկոս 2012թ. 2011-ի համեմատ:

«Աճի նման տեմպերի դեպքում առաջիկա 1-2 տարում 1 մլն այցելությունների սահմանը կարող է հատվել»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա համար կան բոլոր նախադրյալները:

Զբոսաշրջային հոսքի մեծ մասը Եվրոպայից է (Գերմանիա, Ֆրանսիա), Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից: Զբոսաշրջային այցերի աշխարհագրությունն ընդլայնվում է, գալիս են զբոսաշրջիկներ նաև Բրազիլիայից, Սկանդինավիայից ու Ուրուգվայից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---