ԱՄՆ-ն գտնում է, որ Վրաստանը ինչպես Ռուսաստանի կարիքն ունի, այնպես էլ՝ Արևմուտքի

ԱՄՆ-ն գտնում է, որ Վրաստանը ինչպես Ռուսաստանի կարիքն ունի, այնպես էլ՝ Արևմուտքի

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ տեղակալ Էրիկ Ռուբինը դրական է գնահատել հարաբերությունների սկսված կարգավորումը Ռուսաստանի ու Վրաստանի միջև և գտնում է, որ դա բխում է Թբիլիսիի շահերից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է Վրաստանի շահերից, սա դրական գործընթաց է, սակայն որոշակի ժամանակ է պահանջում: Մենք արդեն նկատում ենք որոշակի բարելավում երկրների միջև, մասնավորապես ԱՀԿ-ին ՌԴ անդամակցության շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել, որ կկարգավորվեն առևտրային հարաբերությունները Վրաստանի հետ»,-ասել է Ռուբինը:

«Կարծում եմ, կարելի է միաժամանակ կարգավորել հարաբերությունները հարևանների հետ ու չփոխել արտաքին քաղաքական կուրսը: Վրաստանին պետք է և մեկը, և մյուսը»,-ասել է Ռուբինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---