Դահուկավազքի 15 և 10 կմ ազատ ոճի հաղթողներ են դարձել Սերգեյ Միքայելյանն ու Գրիմեռ Լեսինցկան

Դահուկավազքի 15 և 10 կմ ազատ ոճի հաղթողներ են դարձել Սերգեյ Միքայելյանն ու Գրիմեռ Լեսինցկան

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ընթացող Հայաստանի դահուկավազքի առաջնության երրորդ օրը մեդալներ են խաղարկվել 15 կմ և 10 կմ ազատ ոճ ձևերում: Հայաստանի առաջնությունն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում, և մասնակցում են նաև երկու մարզիկներ Չեխիայից և Ավստրալիայից:

Ավստրալուհի Գրիմեռ Լեսինցկան բավական հաջող է մասնակցում առաջնությանը և այսօր իր 3-րդ մեդալն է նվաճել: Այս անգամ նա ուժեղ է եղել 10 կմ ազատ ոճում: 2-րդ տեղում ելույթն ավարտել է Կատյա Գալստյանը, իսկ Սյուզաննա Վարոսյանը նվաճել է բրոնզե մեդալ:

15 կմ ազատ ոճում կրկին հավասարը չի ունեցել Սերգեյ Միքայելյանը: Գոռիկ Գևորգյանն ու Մյասնիկ Ղարիբյանն էլ զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը:

PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ վաղը` առաջնության վերջին օրը, կայանալու է տղամարդկանց և կանանց 4х5 կմ փոխանցումավազքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---