Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԻ ՓՈԽՎԵԼ

PanARMENIAN.Net - «Ես առիթ չեմ տվել մտածելու այն մասին, որ մեր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում ենթարկվել է փոփոխությունների»,-այսօր Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, «մեր դիրքորոշումները նույնն են, ինչ նախկինում, եւ անցած 14 տարիները ցուցադրեցին ԼՂՀ կենսունակությունը, որն ի վիճակի է ունենալ անկախ պետականություն»: Ռ.Քոչարյանը նշել է, որ մի շարք ուղղություններով ԼՂՀ կարող է օրինակ ծառայել ետխորհրդային տարածքի այլ պետությունների համար: «Լեռնային Ղարաբաղը չի կարող առեւտրի առարկա լինել, եւ դրանում միակարծիք է ողջ հայ ժողովուրդը», - հայտարարել է ՀՀ ղեկավարը: Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` վերջերս Կազանում կայացած հանդիպումը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ընդհանուր տպավորությունը հանդիպումից դրական է: «Բանակցային գործընթացը դրական միտումներ ունի», - ասել է նա: Հայաստանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը, թեկուզեւ անուղղակիորեն, սակայն մասնակցում է կարգավորման գործընթացին: Այս կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ կարգավորման հարցի վերաբերյալ իր հանդիպումներից առաջ եւ դրանցից հետո նա լուրջ քննարկումներ է անցկացնում ԼՂՀ նախագահի հետ: Իր հերթին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հրաժարվել է մեկնաբանել կարգավորման գործընթացը` վկայակոչելով դրա գաղտնիությունը: «Կարծում եմ, դեռ փակագծերը բացելու ժամանակը չէ, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, եւ Լեռնային Ղարաբաղն անհանգստանալու հիմքեր չունի», - ասել է ԼՂՀ նախագահը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում էր գտնվում ԼՂՀ անկախության 14-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---