Անդրիաս Ղուկասյանը հրաժարվում է կաթիլային ներարկումներից

Անդրիաս Ղուկասյանը հրաժարվում է կաթիլային ներարկումներից

PanARMENIAN.Net - Արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վիճակն այս պահին կայուն է, նրա մոտ սահմանված է 24-ժամյա բժշկական հսկողություն: Հիշեցնենք, որ նրա ինքնազգացողությունն այսօր կտրուկ վատացել էր: Այս պահին Անդրաիս Ղուկասյանի մոտ գտնվող բժիշկներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եթե նրա առողջական վիճակը վատանա և թեկնածուն կորցնի գիտակցությունը, պետք է կաթիլային ներարկում արվի, իսկ քանի որ Անդրիաս Ղուկասյանի գիտակցությունը նորմալ է, նա իրավունք ունի հրաժարվել այդ ներարկումներից: Անդրաիս Ղուկասյանը պառկած է շարունակում հացադուլը և դժվարանում է խոսել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում միայն ասաց, որ այս պահին լավ է և հրաժարվելու է ներարկումներից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---