«SYSTEM OF A DOWN»-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ամերիկյան «System of a Down» հայտնի ռոկ-խումբը, որի կազմում հայ երաժիշտներ են, շարունակում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման աջակցմանն ուղված ակցիան: 2005 թվականի ամռան ամիսներին կայացած համերգների ժամանակ խումբն իր բազմաթիվ երկրպագուներին կոչ է արել աջակցել այդ փաստաթղթի ընդունմանը, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «System of a Down» խմբի հրավերքով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Amnesty International» եւ «Axis of Justice» կազմակերպությւոնների հետ համատեղ համերգների ընթացքում բաժանում է նյութեր, տեղի է ունենում ստորագրահավաք, կազմակերպում է քննարկումներ` նվիրված ցեղասպանության հերքմանն ուղղված Թուրքիայի քաղաքականությանը: Այդ աշխատանքը Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արդեն անցկացրել է Սան-Դիեգո, Մայամի, Ատլանտա, Հյուստոն, Ֆիլադելֆիա քաղաքներում: Այս տարվա մայիս ամսին ձայնագրված «System of a Down» խմբի երկու մասից բաղկացած «Mezmerize/Hypnotize» ալբոմի առաջին մասը ԱՄՆ-ում դարձել է ամենաշատ վաճառվող լազերային սկավառակը: Այս տարվա ապրիլի 24-ին խումբը «Souls» համերգով հանդես է եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին եւ Ցեղասպանության դեմ հանդես եկող այլ կազմակերպություններին աջակցությամբ: Համերգի բոլոր տոմսերը վաճառվել են: Ամբողջ աշխարհում վաճառվել է «System of a Down» խմբի շուրջ 10 մլն լազերային սկավառակ: «Մեզ շատ է ոգեւորել խմբի հզոր ստեղծագործական գործունեության ուղղությամբ լայն արձագանքը երկրպագուների կողմից, որոնց թիվը մշտապես աճում է»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգթոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը: «Շնորհիվ խմբի, բառիս բուն իմաստով, միլիոնավոր մարդիկ իմացել են ցեղասպանության մասին, որը թույլ է տվել ընդլայնել պատկերացումն այդ հանցագործության մասին եւ ձեւավորել Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված Թուրքիայի քաղաքականությանը դիմակայելուն անհրաժեշտ քաղաքական կամք»,- նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---