7 փետրվարի 2013 - 11:41 AMT
ՊՆ ղեկավար. Ֆրանսիան Մալիում իսկական պատերազմ է վարում ահաբեկչության դեմ

Ֆրանսիան Մալիում իսկական պատերազմ է վարում ահաբեկչության դեմ, հայտարարել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան Իվ լը Դրիանը: Նման կարծիք է հայտնել նա Radio 1-ին տված հարցազրույցում: «Այժմ մեզ հաջողվել է ազատագրել խոշոր քաղաքները, սակայն որոշ հեռավոր շրջաններ դեռ նրանց տիրապետության տակ են»,-ասել է Դրիանը:

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ իսլամիստների կորուստները մի քանի հարյուրի են հասնում, զոհվել է մեկ ֆրանսիացի զինծառայող, հայտնում է ՌԲԿ-ն: