7 փետրվարի 2013 - 13:13 AMT
2014-2020թթ. բյուջեին նվիրված ԵՄ գագաթաժողովը կրկին փողի համար կոշտ պայքարի ասպարեզ կդառնա

2014-2020թթ. բյուջեին նվիրված ԵՄ գագաթաժողովը կրկին փողի համար կոշտ պայքարի ասպարեզ կդառնա դոնոր երկրների ու շահառուների միջև: Սա արդեն երկրորդ հանդիպումն է այս թեմայով, անցած տարվա նոյեմբերի 22-23-ին ձախողված գագաթաժողովից հետո: Չնայած փորձագիտական խորհրդակցություններին, տարաձայնությունները չի հաջողվել հաղթահարել:

Բանն այն է, որ ԵՄ առաջատար երկրները, որոնց մուծումները բյուջե գերազանցում են ստացվող եվրոպական դոտացիաները, պդնդում են, որ անդամավճարները պետք է կրճատվեն: Այդ խմբում են Մեծ Բրիտանիան և Գերմանիան, նրանց սատարում են Նիդերլանդները, Ֆինլանդիան, Նորվեգիան ու Շվեդիան:

Այսօր բանակցությունների սեղանի վրա են ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի առաջարկը, որով նախատեսվում է կրճատումներ կատարել բյուջեում: