2 սեպտեմբերի 2005 - 11:37 AMT
ՀՀ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՉԻ ՀԱՆԳԵՑՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ
Երկրոդ ընթերցմամբ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը բավականին հաջող է նախկին տարբերակից, քանզի այդ գործընթացում հաջողվել է ներգրավել ու երկրի իշխանություններին, եւ ընդդիմությանը եւ քաղաքակացիական հասարակությանը: Այս մասին, պատասխանելով PanARMENIAN.Net գործակալության թղթակցի խնդրանքին` մեկնաբանել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների առնչությամբ ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով` նախագիծը կարող էր ավելի հաջողված լինել, սակայն կատարված աշխատանքն արդեն բավական է այն բանի համար, որպեսզի նախագիծը ներկայացվի հանրաքվեի: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է քաղաքական ճգնհաժամ` հանրաքվեի ձախողման դեպքում, Պրյախինը նշել է, որ դրա համար հիմքեր չկան: «Հանրաքվեի ձախողման դեպքում աղետներ եւ կատակլիզմներ չեն լինի»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ «հնարավոր է երկրում ժողովրդավարության գործընթացի դանդաղեցում»: Այն հարցին, թե ինչպիսին են կանխատեսումներն առաջիկա հանրաքվեի վերաբերյալ` Վ.Պրյախինը նշել է, որ ԵԱՀԿ-ն կանխատեսումներ չի անում, եւ կազմակերպության խնդիրն է աջակցել հանրաքվեի անցկացմանը: Որպես աջակցության հիմնական եւ արդեն իրականացված փաստ Պրյախինը նշել է Սահմանադրության հեղինակների եւ համահեղինակների ու ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությունը: «Նրանցից ամենքն իրենց ավանդն են ներդրել Սահմանադրությունում»,- նշել է նա: