7 փետրվարի 2013 - 14:37 AMT
Պլատինի. Մենք խստորեն կպատժենք խաղերի արդյունքները խեղաթյուրողներին

Եվրոպայում պայմանավորված խաղերի մասին հետաքննության արդյունքները, որը հրապարակեց Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենռայթը, իսկական ռումբի աղդեցություն ունեցան:

Մոտ 400 մարզիկներ ու պաշտոնյաներ շուրջ 8 մլն եվրո եկամուտ են ստացել: Ընդհանուր առմամբ կասկածի տակ են հայտնվել 680 խաղեր, այդ թվում նաև եվրոգավաթի խաղերը:

Ըստ տվյալների, կազմակերպիչների հետքերը տանում են դեպի Սինգապուր: ՈւԵՖԱ ղեկավար Միշել Պլատինին ասել է.«Մենք խստորեն կպատժենք նրանց, ովքեր մանիպուլյացիայի են ենթարկում խաղերի արդյունքները»:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Յոզեֆ Բլատտերն առաջարկում է կառավարությունների մակարդակով լուրջ պատժամիջոցներ սահմանել որպես զսպող գործոն: