Վարչապետ. Դպրոցները պետք է հեռու մնան ընտրություններից

Վարչապետ. Դպրոցները պետք է հեռու մնան ընտրություններից

PanARMENIAN.Net - Բացելով կառավարության նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԶԼՄ-ների արծարծած խնդրին այն մասին, որ իրավիճակը դպրոցներում մտահոգիչ է, ուսուցիչները կարող են միջամտել նախընտրական գործընթացին:

Վարչապետը հանձնարարել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին հսկողության տակ պահել այդ հարցը: «Կրթական հաստատությունների ղեկավարները խստորեն կպատժվեն «արջի ծառայություններ» մատուցելու դեպքում»,-ասել է նա:

Իր հերթին Աշոտյանը հավելել է, որ նախարարությունն այժմ 2 խնդիր ունի՝ ապահովել, որ դպրոցներում քաղաքական գործընթացներ չլինեն և ապահովվի նորմալ կրթական գործընթացը:

Ագարակի դպրոցի տնօրենը, որի մասնակցությունը նախընտրական գործընթացներին, բացահայտվել էր, խիստ նկատողություն է ստացել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---