7 փետրվարի 2013 - 12:27 AMT
ICES առաքելությունը սկսել է աշխատանքը. Ընդդիմադիր թեկնածուների շաբաթ

Ավարտվում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության Հայաստանում գտնվելու առաջին շաբաթը: ICES երկարաժամկետ դիտորդական խումբը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԿԸՀ հետ և սկսել է հանդիպումները նախագաի թեկնածուների հետ: Թեկնածուների, ինչպես նաև պետական ծառայությունների ղեկավարների հետ հիմնական հանդիպումները կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ:

ICES առաքելության լրագրողները, ուսումասիրելով հայկական ԶԼՄ-ների հրապարակումները վերջին շաբաթում, նշել են, որ գերակշռում են այն հրապարակումները, որտեղ հիշատակվում են ընդդիմադիր թեկնածուները:

Բնականաբար, առավելագույն հետաքրքրությունն էր առաջացրել մահափորձը Պարույր Հայրիկյանի դեմ: Այդ առնչությամբ առաքելությունը գոհունակությամբ նշել է ԶԼՄ-ների հավասարակշռված անդրադարձը, ինչպես նաև հենց Հայրիկյանի պետական պատասխանատվությունը, որը չցանկացավ օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավորությունից ու հետաձգել ընտրությունները:

Բազմաթիվ էին նաև հրապարակումները թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին, որը շարունակում է հացադուլը, ինչպես նաև մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանի այն հայտարարության վերաբերյալ, որ նա մեկօրյա հացադուլից հետո կհանի իր թեկնածությունը: Շատ էին արձագանքները նաև մեկ այլ թեկնածու Արման Մելիքյանի հայտարարությանը՝ իր մորը ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, ICES առաքելությունը փաստում է.

-ԶԼՄ-ների մեծ մասի բաց լինելը, բազմակողմանի ուղղվածությունն ու անաչառությունը նախընտրական շրջանում

-ԶԼՄ-ների վարքագիծը հիմնականում արտացոլում է ընտրողների տրամադրություններն ու ուղեկցվում է լայնածավալ բանավեճով հանրության համար ակտուալ հարցերի շուրջ

-Հայաստանի ԶԼՄ-ները խտրական և կողմնակալ վերաբերմունք չունեն թեկնածուների հանդեպ, չնայած նրանց բավականին մեծ քանակին ԶԼՄ-ները շարունակում են իրենց տեսադաշտում պահել բոլոր մասնակիցներին: