7 փետրվարի 2013 - 12:36 AMT
Ջոն Բրենան. ԿՀՎ-ն պետք է ընդլայնի ցանցն ամբողջ աշխարհում

ԿՀՎ-ն պետք է ընդլայնի ցանցն ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտարարել է Ջոն Բրենանը, որին նախագահ Բարաք Օբաման առաջադրել է ԱՄՆ հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում: Լսումները նրա թեկնածության շուրջ կանցնեն փետրվարի 7-ին, նրա կայքում կհրապարակվեն նրա գրավոր պատասխաններն օրենսդիրների հարցերին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ ազգային անվտանգությունը կախված է ԿՀՎ ներկայությունից ամբողջ աշխարհում»,-ասել է նա: Ըստ նրա, վերջին իրադարձությունները արաբական աշխարհում ցույց են տալիս, որ ԿՀՎ-ն պետք է բարելավի իր աշխատանքը: Նա կարևորել է նաև համագործկցությունն այլ երկրների հատուկ ծառայությունների հետ: