Նորածին աղջիկների ամենատարածված անունը 2012թ. Նարեն է եղել, իսկ տղաներինը՝ Դավիթը

Նորածին աղջիկների ամենատարածված անունը 2012թ. Նարեն է եղել, իսկ տղաներինը՝ Դավիթը

PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանում ծնվել է 19 618 աղջիկ և 22 715 տղա: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, նորածին աղջիկների ամենատարածված անունը 2012թ. Նարեն է եղել (945), որին հաջորդում են Միլենա 868), Մարի (773), Մանե (751), Անի (610), Անահիտ (591), Էլեն (577), Մարիամ (441), Աննա (434) անունները: Ամենատարածված 10 անունների տանսյակը եզրափակում է Մարիան, այդ անունով անվանակոչվել է 405 նորածին աղջիկ: Բավականին հազվագյուտ անուն է դարձել Արմինեն (97):

Ինչ վերաբերում է նորածին տղաներին, ապա ամենատարածվածը Դավիթ անունն է ( 1 283), որին հաջորդում են Նարեկ (1 129), Գոռ (813), Հայկ (671), Էրիկ (619), Ալեքս (613), Տիգրան (544), Արման (528), Սամվել (490) անունները: Տասնյակը եզրափակում է Ալեն (448) անունը: Հազվադեպ է օգտագործվում Ավետ (109) անունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---