7 փետրվարի 2013 - 15:19 AMT
Սիրիացիները փախչում են Հորդանան

2390 մարդ է հատել Հորդանանի սահմանը Սիրիայի կողմից մեկ օրում, հայտնում է «Արուց-7» ռադիոկայանը, Հորդանանի պաշտոնական աղբյուրների վրա հղումով: Ըստ այդ տեղեկությունների, սիրիացի փախստականների նոր հոսքում շատ են վիրավորները:

Մինչդեռ, սիրիացի ապստամբները զանգվածային հարձակում են սկսել Դամասկոսի ուղղությամբ, որին վեց բրիգադ է մասնակցում: Առավել կատաղի մարտեր են գնում մայրաքաղաքի հարավում և արևելքում: Ըստ Սիրիայի պետական հեռուստատեսության, բանակը մարտնչում է գրոհայինների դեմ, հարձակվողները մեծ կոուրստներ են կրում: